Մամուլ

Բանակցությունները շարունակվում են գործնական ընթրիքի ձևաչափով

Բանակցությունները շարունակվում են գործնական ընթրիքի ձևաչափով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը դեռ ընթանում է։

Բանակցությունները սկսվել են Բրյուսելի ժամանակով 19:00-ին և շարունակվում են մինչև այս պահը: Բանակցությունները շարունակվում են գործնական ընթրիքի ձևաչափով։

pashinyan aliev

Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:

Հիշեցնենք, Փաշինյան, Միշելն ու Ալիևը Բրյուսելում ևս մեկ հանդիպում էին ունեցել նախորդ տարեվերջին, դեկտեմբերի 14-ին, ինչին հաջորդել էր նաև Փաշինյանի ու Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը:

Կիսվել էջում