Շոու-բիզնես

Քանյե Ուեսթն իր «Քրիստոս թագավորը» ալբոմի լսմանը հայտնել է, որ կրոնափոխ է եղել և քրիստոնեություն է դավանում

Հայտնի ռեփ կատարող Քանյե Ուեսթն անցած կիրակի «Քրիստոս թագավորը» (Jesus Is King) ալբոմի լսման ժամանակ հաստատել է, որ 42 տարեկան հասակում կրոնափոխ է եղել և այժմ քրիստոնեություն է դավանում․ այս մասին գրում է Daily Mail-ը:

«Ուզում եմ ձեզ հայտնել, որ այսօր զվարճության համար չեմ այստեղ: Մենք այստեղ ենք հավատ քարոզելու։ Ես վերջերս եմ կրոնափոխ եղել, ինչը նշանակում է, որ վերջերս եմ փրկվել»։

Քանյե Ուեսթն այս մասին տեղեկացրել է Հովարդի համալսարան անակնկալ այցի ժամանակ, որտեղ կազմակերպել է իր նոր՝ «Քրիստոս թագավորը» ալբոմի լսման միջոցառումը:

Հիշեցնենք, որ ռեփերի կինը՝ Քիմ Քարդաշյանը, վերջերս Հայաստանում մկրտել էր իր երեք կրտսեր երեխաներին՝ Սեյնթին, Չիկագոյին և Փսալմին, ովքեր ստացան Վարդան, Աշխեն և Գրիգոր եկեղեցական անունները։ Մկրտվեց նաև երեխաների մայրը՝ Քիմը, ստանալով Հեղինե եկեղեցական անունը։

Կիսվել նյութով