ՄամուլՏեսանյութ

Քաղցկեղով փոքրիկներն իրենց շնորհակալությունն են հայտնում բժիշկներին (Տեսանյութ)

Քաղցկեղով փոքրիկներն իրենց շնորհակալությունն են հայտնում բժիշկներին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել՝

«Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մեր փոքրիկներն իրենց շնորհակալությունն են հայտնում մեր բժիշկներին, ոստիկաններին, փրկարարներին, ուսուցիչներին, կամավորներին, բոլոր նրանց, ովքեր այս ծանր օրերին շարունակում են պատվով կատարել իրենց մասնագիտական պարտականությունն ու համառորեն պայքարում են անտեսանելի թշնամու դեմ։

Շնորհակալություն Ձեզ Ձեր կատարած աշխատանքի համար։

Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։

Միասին կարող ենք կյանքեր փրկել»։

Կիսվել էջում