Մամուլ

Քաղաքացին փորձել է ցած նետվել Շահումյան փողոցի շենքերից մեկի տանիքից

Քաղաքացին փորձել է ցած նետվել Շահումյան փողոցի շենքերից մեկի տանիքից

Այս մասին Bavnews.am-ին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարութուն փրկարար ծառայությունից։

Մարտի 4-ին, ժամը 16:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շահումյան փողոցի շենքերից մեկի տանիքից. անհրաժեշտ է փրկարար­ների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հոգեբանական բաժնի հրահանգիչը քաղաքացուն (Խ. Հ., ծնված 1982 թ.) ցուցաբերել է համապատասխան օգնություն: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն ուղեկցել են տուն:

Կիսվել էջում