Մամուլ

Դանակահարություն Խանջյան փողոցում․ «Կոկտեյլ» հոթելի մուտքի մոտից հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդ

Դանակահարություն Խանջյան փողոցում․ «Կոկտեյլ» հոթելի մուտքի մոտից հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 4-ին, արտակերգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մոտ կես ժամ առաջ՝ ժամը 20:10-ին, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան 33 հասցեում գործող «Կոկտեյլ» հոթելից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության Քրեական հետախուզության բաժնի պետ Հիվհաննես Արիստակեսյանը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանն ու Քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մամիկոնյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Գրիգորյանն ու Բենիկ Շահբազյանը սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայրում նշված հոթել մտնելու մուտքի մոտ՝ աստիճաններին հայտնաբերվել է արնանման հետքեր, դեռևս անհայտ մակնիշի ատրճանակ։

Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի խումբը՝ բաժնի պետ Երջանիկ Գևորգյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Ճանճապանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։Ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ու կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել նյութով