Շոու-բիզնեսՏեսանյութ

Քաղաքացիները Սոս Ջանիբեկյանին ուղեկցել են վիրավորանքներով և շշերով հարվածել (Տեսանյութ)

Քաղաքացիները Սոս Ջանիբեկյանին ուղեկցել են վիրավորանքներով և շշերով հարվածել (Տեսանյութ)

Ընդդիմության քայլերի ժամանակ միջադեպ գրանցվեց ակցիայի մասնակիցների և դերասան Սոս Ջանիբեկյանի միջև։ Քայլերթի մասնակիցներից մի քանիսը, Դեմիրճյան փողոցում հանդիպելով դերասանին, ջրի պլաստիկե շշերով հարվածեցին նրան։

sos janibekyan

Ակցիայի մասնակիցները նկատելով այդ պահին մայթով անցնող դերասան Սոս Ջանիբեկյանին՝ վանկարկել են «թուրք»։

Նշենք, որ Սոսը մասնակցում է «100 տուն Արցախում»՝ Ստեփանակերտից 16 կմ հեռավորությամբ Ասկերանի Դահրավ գյուղի մոտակայքում զրոյից ստեղծվող նոր բնակավայրի կառուցման աշխատանքներին:

Նախաձեռնությունը մեկնարկել է Հանրային հեռուստաընկերության, «Ապրելու Արցախ» հիմնադրամի և մի շարք գործընկերների գործակցությամբ:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով