Մամուլ

Նարեկ Սարգսյանը համաներմամբ ազատ կարձակվի. «Ժողովուրդ»

Նարեկ Սարգսյանը համաներմամբ ազատ կարձակվի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ շուրջ 3 տարի «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» կալանքի տակ գտնվող Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, համաներմամբ ազատ կարձակվի:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան եւ կալանավորվել:

նարեկ սարգսյան

Ավելի ուշ նա ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց, սակայն Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ վերաքննիչի որոշումը, եւ նրան կրկին կալանավորեցին։

2021 թվականի հունիսի 16-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազրկման: Հիմա տեղեկացանք, որ շուտով նա համաներմամբ ազատ կարձակվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Share