ՄամուլՔաղաքականություն

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Արցախի մայրաքաղաքի գործընկերոջ հետ

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է քաղաքապետի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Հայկ Մարությանն ընդգծել է Արցախի և մասնավորապես Ստեփանակերտի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքն ու հատկանշել, որ սերտ համագործակցությունը Արցախի մայրաքաղաքի հետ պետք է լինի շարունակական, իսկ փոխգործակցության ուղղություններն էլ առաջիկայում ընդլայնվելու են:

Hayk Marutyan

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Սուրեն Գրիգորյանը մաղթել է գործնական հաջողություններ պատասխանատու աշխատանքում, ինչը կծառայի նաև հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված համագործակցության զարգացմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կիսվել նյութով