Սպորտ

Հայաստանի հավաքականի երեկվա խաղը կարելի է դասել պատմության խայտառակ պարտությունների շարքում

Ազգերի լիգայի խաղարկության D դիվիզիոնի 4-րդ խմբում Հայաստանի հավաքականը երեկ զիջեց Ջիբրալթարի ընտրանուն։ Ընտրանի, որի հավաքականը կազմված է հարկային ծառայողից, ոստիկանից, ուսանողներից, նույնիսկ հրշեջներից, որտեղ խաղում են կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ։ Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում՝ կարելի որակել նվաստացուցիչ պարտություն։

Մենք պարտվեցինք մի հավաքականի, որը գտնվում է սիրողական մակարդակի վրա՝ հավաքական, որը չորս տարվա ընթացքում պաշտոնական խաղերում ոչ մի հաղթանակ չէր տարել, որը վերջին երկու տարվա պաշտոնական հանդիպումներում խփել էր 6, սեփական դարպասը ընդունելով 107 գոլ։

Հայաստանի պատմության մեջ դժվար է հիշել նման խայտառակ պարտություն։ Հայաստանի ազգային ընտրանին՝ Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ, նվաստացուցիչ պարտություն կրեց, ինչը մեծ հարված էր ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանի հեղինակությանը։

 

 

Կիսվել էջում