Աշխարհ

Քադիրովը հայտնել է Ուկրաինայում չեչենների կորուստների մասին

Քադիրովը հայտնել է Ուկրաինայում չեչենների կորուստների մասին

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող չեչենների կորուստների մասին։ Նա այդ մասին գրել է Telegram-ի իր էջում։

«Չեչնիայի Հանրապետության բնիկներից արդեն կան կորուստներ, երկուսը մահացել են, ևս վեցը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»,- գրել է Չեչնիայի ղեկավարը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

chechen

Նշենք, որ Չեչնիայի ղեկավարը սպառնացել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ սառեցնել Չեչնիայի բանկերում ռուբլով առկա բոլոր ակտիվները, էմբարգո սահմանել բրիտանացի օլիգարխների բոլոր ակտիվների վրա Աչխոյ-Մարտանում, հնարավոր է նաև՝  Սամաշկիում:

Կիսվել նյութով