Մամուլ

Հրդեհ է բռնկվել 47 միջնակարգ դպրոցում, ժամանել են մեծ թվով հրշեջներ

Հրդեհ է բռնկվել 47 միջնակարգ դպրոցում, ժամանել են մեծ թվով հրշեջներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի Թաղի թիվ 47 դպրոցում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղի 5-րդ փողոցի թիվ 67 հասցեում գտնվող Խաչիկ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցի սպորտդահլիճում։ Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

hrdeh ain

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան առանց խոչընդոտի կատարեն իրենց աշխատանքը։

Պարզվել է, որ այրվել է մարզադահլիճի մանրահատակը և մի քանի սպորտային ներքնակներ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ոստիկանության Էրեբունի բաժնի խումբը։ Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզում է հրդեհի պատճառը։

Կիսվել նյութով