Ժամանց

Փրկեք ձեր անձնական կյանքը․ հետևեք հոգեբանի այս խորհուրդներին

Փրկեք ձեր անձնական կյանքը․ հետևեք հոգեբանի այս խորհուրդներին

Երբեմն մեզ համար հեշտ չէ կարգավորել անձնական հարաբերությունները։ Երբ մենք որոշում ենք գնալ հոգեբանի մոտ, սա նշանակում է, որ ընկերների և մտերիմների խորհուրդները դադարել են օգնել, և դուք ունեք ոչ մտերիմ մարդու մխիթարանքի կարիք։

Bavnews.am-ը իր ընթերցողի հետ է կիսվում հոգեբանի այս արժեքավոր և որոշ չափով խիստ խորհուրդներով, որոնք կօգնեն կարգավորել ձեր անձնական կյանքը, հաղթահարել առաջացած դժվարությունները և խնդիրները։

1․ Դուք ձեզ միայնակ եք զգում ոչ այն պատճառով, որ կողակից կամ ընկերներ չունեք: Զարգացած մարդը բավականին հարմարավետ է իրեն զգում միայնակ ինքն իր հետ: Եթե դուք տառապում եք մենությունից, դուք պարզապես ինքներդ ձեզ հետաքրքիր չեք։ Հետաքրքրացրեք ձեր կյանքը, զբաղմունք գտեք։

2․ Ոչ ոք պարտավոր չէ դիմանալ վատ վերաբերմունքին: Եթե դուք հանդուրժում եք, ապա դա դեձ դեռնտու է: Որքան էլ սա պարադոքսալ թվա, շատ մարդիկ ենթագիտակցորեն ձգտում են տառապանքի, քանի որ դեր են խաղում։ Նրանց դուր է գալիս զոհի դերը, ով արժանի է կարեկցանքի:

3․ Երբ զուգընկերներից մեկը հարաբերությունների մեջ իրեն դժբախտ է զգում, նա պետք է դադարեցնի հարաբերությունները: Դառը ճշմարտությունն այն է, որ ոչինչ չի փոխվի։ Դուք կարող եք ապրել այնքան ժամանակ, որքան ցանկանում եք ՝ բաց չթողնելով այլ մարդու կողքին իսկապես երջանիկ լինելու ձեր հնարավորությունը:

4․ Չամուսնացած կանայք պետք է դադարեն այդքան շատ ցանկանալ ամուսնանալ։ Նրանց այդ ցանկությունը շատ վանող է հավանական երկրորդ կեսի համար:

5․ Հոգեթերապևտը կամ հոգեբանը չեն փրկի ձեր հարաբերությունները, եթե նրանք արդեն դատապարտված են: Հնարավոր է օգնել միայն այն զույգին, որտեղ երկու էլ ցանկանում են փրկել ամուսնությունը կամ հարաբերությունները և ջանք են գործադրում դրա համար:

Նյութը պատրաստեց Bavnews.am-ը։

Կիսվել նյութով