ՄամուլՏեսանյութ

Փոքր Մասրիկում հուղարկավորել են սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված Վիգեն Ավագյանին (Տեսանյութ)

Փոքր Մասրիկում հուղարկավորել են սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված Վիգեն Ավագյանին (Տեսանյութ)

Պայմանագրային զինծառայող Վիգեն Ավագյանը՝ Վերին Շորժայի դիրքերն էր պաշտպանում սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։ Ընտանիքը չգիտեր՝ զոհվել է նա, թե գերեվարվել, մինչեւ նոյեմբերի 28-ը, երբ Ադրբեջանը 13 մարմին հանձնեց հայկական կողմին։

34–ամյա Վիգենը 8 տարի Օմարի լեռներում է ծառայել, ավագ սերժանտ էր, Քարվաճառի հանձնումից հետո տեղափոխվել Վերին Շորժա։ Հարազատները պատմում են՝ ապրիլյան եւ 44–օրյա պատերազմների ժամանակ կյանքը վտանգելով ռազմի դաշտից դուրս է բերել զոհված ընկերների մարմինները։

Իսկ Վիգենի մարմինը մոտ երեք ամիս մնաց հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքում։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում