Շոու-բիզնես

«Փողոց դուրս եկեք»․ Կարո Հովհաննիսյանն ընդդիմադիրների հետ է

«Փողոց դուրս եկեք»․ Կարո Հովհաննիսյանն ընդդիմադիրների հետ է

Դերասան Կարո Հովհաննիսյանը, ով միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներին, ինստագրամյան իր էջում գրառումներ է կատարել սթորի բաժնում:

«Մի բան արձանագրենք, բոլոր նրանք, ովքեր որոշել են զերծ մնալ փողոց դուրս գալուց, քանի որ ոչ սրան են կողմ, ոչ նախկիններին, ավտոմատ ինքնակամ դառնում են նիկոլիզմի սատարող, իսկ դա ձեզ պե՞տք ա, բա որ բան փոխվեց ու չհասցրեցիք դուրս գալ փողոց, լավ կլի՞նի…

Էս նույն տեքստը 2018-ին ասում էին ինձ իմ ընկերները ու ոչ միայն, մոտավոր նույնը… Հիմա ես եմ ասում՝ ուշքի եկեք, շահերի խնդիր չի, սիրել-չսիրելու հարց չի, երկրի անվտանգության ու ապագայի հարց ա, ու եթե թեկուզ կա 1% պայքարելու հույս ու իմաստ, պետք ա դուրս գաք փողոց:

karo

Հեյ ուշքի եկեք…

Եթե նեղանաս իմ խոսքերից, դա արդեն քո խնդիրն ա, իմ սիրելի ընկեր…»:

Կիսվել նյութով