Մամուլ

«Նիկոլի հետ քննարկելու հարց չկա, բացի իր անցնցում հրաժարականից»․ Էդուարդ Շարմազանով

«Նիկոլի հետ քննարկելու հարց չկա, բացի իր անցնցում հրաժարականից»․ Էդուարդ Շարմազանով

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլի հետ քննարկելու հարց չկա, բացի իր անցնցում հրաժարականից»։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե վստահ է՝ շատ արագ հասնելու են իրենց առջև դրած խնդրին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

«Մենք դրան հասնելու ենք բացառապես քաղաքացիական ահնազանդության ակցիաներով, ինչքան էլ փորձեն ուժ կիրառեն, ինչքան էլ փորձեն մեդիադաշտում կեղծ տեղեկություններ տարածեն, դա մեզ վրա չի ազդելու, ժողովուրդն արթնացել է ու դուրս է եկել իր իրավունքները պաշտպանելու, ժողովուրդն է պահանջատեր ու անհնար է չկատարել ժողովրդի պահանջը»։

artur vanecyan

Ըստ Վանեցյանի՝ մեկ-երկու օրից անհնար կլինի ՀՀ իշխանությունների գործունեությունը։ Նա հավաստիացրել է, որ ընդդիմությունը չի բանակցում իշխանության հետ. «Մենք մեր պահանջի տերն ենք ու որևէ մեկի հետ որևէ բան չենք պայմանավորվում»։

Վանեցյանը պնդել է, որ ընդդիմադիրների համար առաջնորդի հարցն այս պահին երկրորդական տեղում է. առաջնայինը հայրենիքը պահելն է։ Ըստ նրա, եթե շարունակեն ավելանալ իրենց շարքերը, ոստիկանությունն էլ ի վիճակի չի լինի ուժ կիրառել . «Եթե փողոցում ունենանք այնքան ցուցարար, որքան կա ոստիկան, անհնար կլինի ցրել ցույցը»։

Կիսվել էջում