ՄշակույթՄամուլ

Փոխքաղաքապետը ծխեց փչեց դեմքիս, ապա նշեց, որ չի ցանկանում պայմանագիր կնքել ինձ հետ

Փոխքաղաքապետը ծխեց փչեց դեմքիս, ապա նշեց, որ չի ցանկանում պայմանագիր կնքել ինձ հետ

Hraparak.am-ը գրում է․ Ալավերդու քաղաքային թատրոնում կրքերը չեն հանդարտվում: Վերջին ՏԻՄ ընտրություններից հետո թատրոնում դերասական կազմի և թատրոնի նորընտիր տնօրենի միջև հակասություններ են հասունացել, ինչի արդյունքում թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու չորս դերասաններ թատրոնից հեռացել են: 

Թատրոնի դերասանուհի Սիլվա Նազարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ Ալավերդու փոխքաղաքապետ Տիգրան Պապոյանը անբարյացակամ վերաբերմունք է ցուցաբերել իր նկատմամբ: Իսկ այդ վերաբերմունքի պատճառն իրեն անհասկանալի է. 

«Ալավերդու համայնքապետի ընտրություններից հետո թատրոնում իրավիճակը փոխվեց: Հայտարարեցին, որ անկախ նրանից, դերասանն ունի դեր, փորձ, պետք է առավոտյան 9-ից 18:00-ն հաճախի թատրոն և նստի այնտեղ:

Անգամ նշեցին, որ շաբաթ-կիրակի օրերին այլ գործեր չպլանավորենք: Ո՞վ է նման բան տեսել: Հայաստանի ո՞ր թատրոնում են դերասանին պարտադրում առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 18:00-ն գնալ աշխատանքի ու անիմաստ ժամանակ անցկացնել:

Ես և մեր դերասանուհիներից մեկը գնացինք ղեկավարության հետ հանդիպման և նշեցինք, որ աշխարհում ոչ մի թատրոնում դերասանին նման գրաֆիկի մեջ չեն դնում:

Դերասանը եթե չունի փորձ, թատրոն չի հաճախում: Կամ ի՞նչ է նշանակում ասել ոչ աշխատանքային օրերին պլաններ մի կազմեք: Վարդան Աճեմյանն ասում է, որ դերասանի ձայնը բացվում է առավոտյան 11-ից հետո:

Նախքան դա դերասանը ձայն չունի: Ես դա փորձեցի բացատրել «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ փոխքաղաքապետ Տիգրան Պապոյանին, սակայն նա խմած էր: Ես ոչ մի անգամ նրան լուրջ վիճակում չտեսա, որ նորմալ խոսեմ:

Սիգարետը հանեց, ծխեց փչեց դեմքիս, ապա նշեց, որ չի ցանկանում պայմանագիր կնքել ինձ հետ: Նշում են, որ սաբոտաժ ենք անում, դա է պատճառը, սակայն ի՞նչ սաբոտաժ: Խմած էր, ասացինք, որ չենք ցանկանում խմած մարդու հետ որևէ առնչություն ունենալ: Եթե մարդը սթափ չէ, ի՞նչ խոսես հետը:

Դիմել եմ անգամ համայնքապետին, որոշումը վերանայելու համար, սակայն ապարդյուն, ոչ մի փոփոխություն: Թատրոնի նոր տնօրենն էլ Տավուշի մարզից է, թատրոնը նրա համար հոբբի է, երկրորդ աշխատանք:

Բավրայի անցակետում «տամոժնիկ» է աշխատել: «Տամոժնիկից» եկել է թատրոնի տնօրեն: Ճիշտ է` Թատերականն է ավարտել, սակայն թատրոնը նրա համար հոբբի է», – նշում է դերասանուհին: 

Մեր այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ պատճառով են որոշել պայմանագիր չկնքել իր հետ, ըստ էության, հեռացնելով թատրոնից, Նազարյանն ասաց.

«Մեր նախկին գեղարվեստական ղեկավարի Պապինյան Հրաչի հետ ունեին քաղաքական տարաձայնություններ: Ասացին, որ Պապինյան Հրաչը պետք է թատրոնից հեռանա, մի քանի հնաբնակներ ևս ես ներառյալ», – նշեց դերասանուհին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում