Մամուլ

Ջրավազանից դուրս են բերել 27-ամյա երիտասարդի դի

Ջրավազանից դուրս են բերել 27-ամյա երիտասարդի դի

Օգոստոսի 28-ին, ժամը 18։44-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակն գյուղի ջրավազանի ափին հայտնաբերվել է հագուստ․ ենթադրվում է, որ քաղաքացին խեղդվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրավազանում հայտնաբերվել է դի։

Փրկարարները պատգարակով դին տեղափոխել են ափ (մոտ 7 մ)։

Կիսվել էջում