Մամուլ

Փոխգնդապետն ու պահեստազորայինը վիճել են, 31-ամյա կապիտանը միջամտել է ու սպանվել. ողբերգական դեպք՝ Գորիսում

Փոխգնդապետն ու պահեստազորայինը վիճել են, 31-ամյա կապիտանը միջամտել է ու սպանվել. ողբերգական դեպք՝ Գորիսում

News.am-ը գրում է․ Գորիս քաղաքում նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում ողբերգական դեպք է ունեցել. սպանվել է 31-ամյա կապիտան Վահե Մկրտչյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Վահե Մկրտչյանի կինը՝ Նորա Հարությունյանը, պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել.

«Նոյեմբերի 29-ին, երեկոյան՝ 20։30-ի սահմաններում փոխգնդապետ Արտակ Մանուչարյանն իր վարորդ՝ պահեստազորային Արտակ Խարտխալյանի հետ ունեցել է վիճաբանություն։ Նշեմ, որ պահեստազորայինը եղել է ոչ սթափ վիճակում, որը հաստատվել է նաեւ փորձաքննությամբ։

Նրանք միմյանց ուղղությամբ զենք են պահել, որը տեսնելով ամուսինս, միջամտել է, արդյունքում նրանցից մեկը, դեռեւս անհայտ է որ մեկը, մահացու հրազենային վնասվածք է հասցրել ամուսնուս։ Մինչեւ հասցրել են հիվանդանոց, ամուսինս արդեն մահացած է եղել»։

zinvorner 5

Նորա Հարությունյանը պատմեց, որ ամուսինն առաջին օրվանից պատերազմի թեժ կետերում է եղել, կատարել է լուրջ մարտական առաջադրանքներ, պատերազմից եկել է տուն ու մեկնել Գորիս. «Եղել են դեպքեր, երբ ընկել է շրջափակման մեջ, սակայն կարողացել է դուրս գալ շրջափակումից։ Մեծ դժվարություններ տեսնելով՝ ի վերջո ողջ է մնացել, եկել է պատերազմից տուն։ Իրեն ուղարկել են պաշտոնի բարձրացման։

Ամուսինս ծառայել է Էջմիածնի N զորամասում, սակրավոր է եղել, հետո իրեն ուղարկել են Բալահովիտ, այնտեղի գնդի հետ տարել են Գորիս՝ մարտական հերթապահություն իրականացնելու։ Այնտեղ 10 օր մնալուց հետո էլ տեղի է ունեցել այդ ողբերգական դեպքը»։

Կինն ասաց, որ ունեն 2 տղա երեխա. Մեկը՝ 7 տարեկան, մյուսը՝ 1 տարեկան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով