ՄամուլՔաղաքականություն

Նոր մանրամասներ առաջնորդների հանդիպումից. ինչ են ասել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»

Նոր մանրամասներ առաջնորդների հանդիպումից. ինչ են ասել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր կուսակցությունների վեց առաջնորդները փետրվարի 2-ին ի վերջո հանդիպեցին:

Այդ հանդիպումը կայացավ ուշ երեկոյան՝ տեւելով 2-3 ժամ: «Ժողովուրդ» օրաթերթին հանդիպումից եւ քննարկված հարցերից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղթելյանը եւ Գագիկ Ծառուկյանը:

«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման հիմնական թեման կրկին եղել է հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, եւ այդ առումով գլոբալ փոփոխություններ չեն եղել, քանի որ դրանից հետո էլ ուժերն իրենց կարծիքին են մնացել:

Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան

Բանն այն է, որ, օրինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ ասել է, թե, ամեն դեպքում, միայնակ է գնալու արտահերթ ընտրությունների, Արթուր Վանեցյանը կողմ է մի քանի կուսակցություններով մասնակցելուն, իսկ, ահա, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էլ առհասարակ դեմ է մասնակցել արտահերթ ընտրություններին, եթե իշխանության լինի Նիկոլ Փաշինյանը:

«Դաշնակցությունն» ու Ռոբերտ Քոչարյանն էլ միասնական պայքարի կողմնակից են: Նկատենք, որ հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ այն մասին, որ պետք է առաջիկայում ակտիվացնել փողոցային պայքարը, հանրահավաքները եւ ավելի ակտիվանալ: Միեւնույն ժամանակ շատ մանրամասներ հանդիպման ժամանակ չեն քննարկվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մեկներ Մոսկվա, եւ այնտեղ եւս հանդիպումներ պետք է անցկացվեին:

Միեւնույն ժամանակ Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ ընդդիմության միասնական թեկնածուն, եւ նրան չեն ցանկանում նեղացնել: Այսինքն՝ ընդդիմադիր ուժերը դեռ կոնսենսուսի չեն հասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել էջում