Օգտակար

Փշատ խորհուրդ է տրվում ուտել նիհարել ցանկացողներին․ փշատի բուժիչ հատկությունները

Փշատ խորհուրդ է տրվում ուտել նիհարել ցանկացողներին․ փշատի բուժիչ հատկությունները

Ինչպես օգտագործել և օգտակար հատկությունները մի շարք հիվանդությունների բուժման դեպքում։

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում փշատի օգտագործման եղանակը և կարևոր, օգտակար հատկությունները մի շարք հիվանդությունների բուժման դեպքում։

Խոհարարության մեջ՝

Նեղատերև փշատի պտուղները հարուստ են շաքարով, ուստի դրանք օգտագործվում են ալկոհոլային խմիչքների արդյունաբերության մեջ` լիկյոր պատրաստելու և հրուշակեղենի արդյունաբերության մեջ (քաղցրավենիք մրգեր, հրուշակեղենի ալյուր և այլն):

Այն վաղուց օգտագործվում էր բոլոր տեսակի հիվանդությունների բուժման դեպքում, ինչպես նաև լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ:

Բացի այդ, նեղատերև փշատենու պտուղները պարունակում են 50% բնական շաքար, որը շատ հաճախ օգտագորշվում է օշարակների և քաղցր ըմպելիքների պատրաստման մեջ:

Սակայն անգամ նման քանակությամբ շաքար պարունակելով, այն ունի ցածր կալորիականություն:

Հիվանդությունների դեպքում՝

Այն խորհուրդ է տրվում ուտել նիհարել ցանկացողներին։

Այն քաղցրավենիքի հիանալի փոխարինող է, ինչպես նաև նրանց, ովքեր տառապում են սրտի անբավարարությունից։

փշատ

Կոմպոտը կարելի է պատրաստել թարմ փշատից, իսկ ալյուրից կարելի է պատրաստել ժելե և այլ ուտեստներ: Պտուղը խորհուրդ է տրվում լուծի դեմ:

Ժողովրդական բժշկության մեջ ստամոքս-աղիքային հիվանդությունների համար օգտագործվում են փշատից պատրաստուկներ որպես ուժեղ հակաբորբոքային:

Տնային պայմաններում կարոշելի է պատրաստել հետևյալ դեղամիջոցը

50 գր․ փշատ մանրացնել, թողնել երկու կամ երեք բաժակ սառը ջուր 6 ժամվա ընթացքում, քամել, լցնել մնացած զանգվածը երկու բաժակ եռացող ջրի մեջ և խառնել: Խմեք օրական երեքից չորս անգամ սնունդից առաջ և հետո՝ երկու-երեք ճաշի գդալ:

Այն օգտակար է ստամոքսի և հաստ աղիքի բորբոքային հիվանդությունների դեպքում: Սակայն օգտագործումից առաջ խորհրդակցե՛ք ձեր բժիշկի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը։

Կիսվել էջում