ՄամուլՏեսանյութ

Փետը և դրոշն եմ պաչել, իմ երեխուն չեմ շոյել, հաջող չեմ արել. Գալեյանները հուզվեցին դատարանի բակում

Փետը և դրոշն եմ պաչել, իմ երեխուն չեմ շոյել, հաջող չեմ արել. Գալեյանները հուզվեցին դատարանի բակում

News.am-ը գրում է․ Մեզ ոչինչ մի սովորեցրեք, մենք մեր երեխաներին ենք կորցրել, ինչ-որ բան էլ կարող ենք ավել ասել։

Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, դատարանի շենքի առաջ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։

«Մեր հոգու մեջ նայեք՝ ինչ է կատարվում։ Ես իմ երեխային չեմ կարողացել հրաժեշտ տալ։ Եռագույնով փաթաթել են, ու չգիտեմ՝ ինչն եմ պաչել՝ փա՞յտը, դրո՞շը, ի՞նչը։ Ես իմ երեխուն չեմ շոյել։ Չեմ ասել՝ հաջող բալես, էլ չենք հանդիպելու։

Հիմա մեզ ի՞նչ խորհուրդ եք տալիս։ Մեր արցունքները որպես թուլություն չընունեք»,- ասաց Գալեյանը։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում