Մամուլ

Փարաքարում՝ 28-ամյա վարորդը Porsche Panamera-ով բախվել է հարազատ եղբոր Porsche Cayenne-ին. ԱՊՊԱ-ն էլ ասել է, թե եղբայրներ եք, փոխհատուցում չենք անում

Փարաքարում՝ 28-ամյա վարորդը Porsche Panamera-ով բախվել է հարազատ եղբոր Porsche Cayenne-ին. ԱՊՊԱ-ն էլ ասել է, թե եղբայրներ եք, փոխհատուցում չենք անում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 8-ին, «ախպերական» ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Փարաքարի նախկին «Գայի պոստ»-ի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Սերգեյ Միրզոյանի վարած Porsche Cayenne 88 RB 888 համարանիշի և 28-ամյա Աշոտ Միրզոյանի վարած Porsche Panamera 88 RK 888 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Porsche Panamera

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Վաղարշակ Սարգսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

porshe

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, ով սակայն վարորդներին հայտնել է, որ իրենք փոխհատուցում չեն կարող ստանալ, քանի որ հարազատ եղբայրներ են, իսկ վթարը, ո՛չ միտումնավոր է եղել , ո՛չ «սարքած»:

Այդ դեպքում ԱՊՊԱ-ն ինչո՞ւ է հրաժարվում փոխհատուցել, երևի «գցել-բռնել» են, որ եթե փոխհատուցեն, իրենք մի կլորիկ գումարի կորուստ կունենան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները հարազատ եղբայրներ են և Porsche Panamera-ն բախվել է Porsche Cayenne-ին:

Կիսվել էջում