Մամուլ

Փարավոն ռեստորանում տեղի է ունենում Արայիկ Գրիգորյանի դստեր և «Նեպտունի Համիկի» որդու հարսանիքը

Փարավոն ռեստորանում տեղի է ունենում Արայիկ Գրիգորյանի դստեր և «Նեպտունի Համիկի» որդու հարսանիքը

Hraparak.am-ը գրում է․ Այսօր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Ավշարի գինու գործարանի սեփականատերերից Արայիկ Գրիգորյանի դստեր հարսանիքն է: Փեսացուն եւս ոչ անհայտ ընտանիքից է, նա Համլետ Ավետիսյանի, կամ հանրությանն առավել հայտնի՝ «Նեպտունի Համիկի» որդին է:

Վերջինս ԲՀԿ-ական է, Գագիկ Ծառուկյանի մերձավորներից, Նեպտուն սպորտային համալիրի սեփականատերն է, ունի այլ բիզնեսներ:

Նեպտունի Համիկ

Հարսանյաց խնջույքը նշում են Գագիկ Ծառուկյանին պատկանող Փարավոն ռեստորանում, քավորն էլ Ծառուկյանի ավագ որդին է: Հարսանեկան խնջույքին ներկա են նաև նախկին պաշտոնյաներ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ

paravon
Կիսվել նյութով