Մամուլ

«Գեներալը իմ տանը ասաց. «Անահիտ, բոլոր տղաներին փոխանցիր՝ խնդրում եմ, վերադարձրեք իմ Շուշին». «Անահիտ» ջոկատի հրամանատար

«Գեներալը իմ տանը ասաց. «Անահիտ, բոլոր տղաներին փոխանցիր՝ խնդրում եմ, վերադարձրեք իմ Շուշին». «Անահիտ» ջոկատի հրամանատար

Aravot.am-ը գրում է․ «Ի՞նչ կարող եմ ասել: Ահավոր ցավ եմ զգում, ինչպես բոլորդ: Եկա, տեսա իմ մարտական եղբայրներին:

Ես իմ Շուշին եմ ուզում, որովհետեւ վերջին օրով գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը եղել է իմ տանը եւ մի բան ասել. «Անահիտ, բոլոր տղաներին փոխանցիր՝ խնդրում եմ, վերադարձրեք իմ Շուշին»:

Ես իմ Հադրութն եմ ուզում, իմ Չարդախլուն եմ ուզում: Ես իմ Լեռնային ու Դաշտային Արցախն եմ ուզում:

Ես իմ պատիվն եմ ուզում, որ ունեցել եմ եւ ունեմ որպես հայ կին, որպես հայ մարդ: Ես ծնվել եմ հպարտ ու հպարտ էլ մեռնելու եմ: Ես ծնվել եմ Չարդախլուում, ես այդ հողի մարդն եմ, եւ ես չեմ կարող այս ամենին նայել ու տեսնել:

արկադի տեր թադևոսյան կոմանդոս

Մանվել ջան, ես քո կողքին եմ: Պե՞տք է՝ գնանք, կռվենք: Դու գիտես, որ դա իմ մոտ լավ է ստացվում: Իմ հայրենիքն, իրոք, տորթ չի: Ես ցավ եմ ապրում: Այս պատերազմում ես իմ մեծ տղայի հետ եմ մարտնչել:

Ես քրոջ տղա եմ կորցրել, մարտական եղբայրներ եմ կորցրել, որոնք իմ կողքին են զոհվել: Ես չեմ ուզում այդ ամեն ինչը թողնել իմ թոռների վրա: Չեմ ուզում ու չեմ թողնի:

Տղերք, ինչ որոշեք, ես ձեր կողքին եմ մինչեւ վերջ»,-«Արաբո» կամավորական ջոկատի եւ համախոհների համաժողովում ասաց արցախյան պատերազմների մասնակից, Կոմանդոսի «մարտական դուստր», փոխգնդապետ, «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը:

Կիսվել նյութով