Մամուլ

Փաշինյան․ Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում

Փաշինյան․ Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում

Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս իրադարձությունները, ըստ էության հանգեցրին մի որոշման, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր հարաբերությունները անվտանգության ոլորտում և մենք հիմա փորձում ենք անել դա», – ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ այս պատճառով ինքը որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ։

Խոսելով Արցախից բռնի տեղահանվածների մասին՝ Փաշինյանն ասել է, որ եթե նրանք «ԼՂ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ կանենք, որ նրանք մնան, ապրեն  ու ստեղծագործեն Հայաստանում»։ 

Կիսվել էջում