ՄամուլՔաղաքականություն

Փաշինյանն Ավինյանի հետ քայլերթ կանի. հայտնի է վայրը

Փաշինյանն Ավինյանի հետ քայլերթ կանի. հայտնի է վայրը

ArmLur.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քայլերթ են սկսում Էրեբունի թանգարանի մոտից։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը կեզրափակի մեծ հանրահավաքով:

ՔՊ-ականները արդեն իսկ սկսել են նախապատրաստական աշխատանքները. բոլոր պատգամավորներին հրահանգվել է ոչ միայն պարտադիր ներկա գտնվել հանրահավաքին, այլ նաեւ իրենց հետ մարդիկ բերեն, որպեսզի հանրահավաքը մարդաշատ անցնի:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն հանրահավաքին հանելու է իր ծանր հրետանուն անգամ: Նրանք, ովքեր քարոզարշավին առհասարակ չեն մասնակցել, այդ օրը հանրահավաքին կմասնակցեն:

Կիսվել էջում