Մամուլ

Փաշինյանի ելույթը վերին աստիճանի հաջողված ելութ էր՝ ֆանտաստիկ նախաբանով․ Ստեփան Սաֆարյան

« Վերին աստիճանի հաջողված ելութ էր՝ ֆանտաստիկ նախաբանով: Մուտքի խոսքում իր հետաքրքիր անձնական պատումի հիման վրա մարմնավորեց ժողովրդավարություն պահանջող մի ամբողջ հասարակության կերպար, ընդգծեց նաև ԵԽԽՎ-ի բարենպաստ դերը»։

Այս մասին ասաց ՄԱՀՀԻ-ի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։

«Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնը հռչակեց խաղաղության ամբիոն: Եվ խոսելով 2015թ. Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի մասին՝ Փաշինյանն անդրադարձավ այն գործոններ դեր խաղացին 2016թ. Ապրիլյան պատերազմի համար, և նշեց, որ կոնֆլիկտի կողմ դարձնելու փորձերը մի պահ այդ խաղաղության ամբիոնը դարձրել էին պատերազմի հրձիգ:

Փաշինյանը նշեց, որ դա ոչ թե ԵԽԽՎ-ն գիտակցաբար է արել, այլ ներքաշվել է, և սթափության կոչ արեց: Նա նաև ընդգծեց, որ խաղաղությունը կոնֆլիկտի կողմերից պետք է գա. խաղաղությունը գալիս է ժողովրդավարական փոփոխություններից, հասարակությունների կառուցողական շփումներից»:

Կիսվել էջում