Մամուլ

Պայուսակով ռենտգեն սարք մտած մարդու տեսանյութը տարածած ՊԵԿ աշխատակիցն ազատվել է գործից

Պայուսակով ռենտգեն սարք մտած մարդու տեսանյութը տարածած ՊԵԿ աշխատակիցն ազատվել է գործից

Օրեր առաջ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ քաղաքացին մաքսակետում իր պայուսակի հետ մեկտեղ մտել էր ռենտգեն սարքի մեջ։

Բագրատաշենի մաքսային կետի աշխատակիցը, այդ ամենաը տեսանկարահանել էր և հրապարակել սոցցանցերում: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժինը

Տեսանյութի ներբեռնումից ու այն հրապարակելուց հետո ծառայողական քննություն էր սկսվել։

Քննության ընթացքում տեսանկարահանման հեղինակը, որը ՊԵԿ աշխատակից է, ինքնակամ ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կիսվել նյութով