Ազատ խոսքՄամուլ

«Փաշինյանին տանողն այլ օդանավ է եղել». Վահե Սարուխանյան

«Փաշինյանին տանողն այլ օդանավ է եղել». Վահե Սարուխանյան

Լրագրող Վահե Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով․

«Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը մայիսի 13-ին Երևանից թռել է Բրյուսել: Տեղափոխողը եղել է ՀՀ կառավարական բորտը (տես լուսանկարում): Բրյուսելյան այցը նախատեսված է եղել ամսի 13-15-ը:

Դրան հաջորդել է Իսլանդիա այցը ամսի 15-17-ը, որտեղ Փաշինյանը մասնակցելու է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին:

Բայց Բրյուսել-Ռեյկյավիկ թռիչք իրականացնողը, ըստ ամենայնի, կառավարական բորտը չի եղել, որովհետև, ըստ ավիացիոն տեղեկատուների, օդանավը մինչև հիմա Բրյուսելում է: Այսինքն՝ սպասում է, որ Փաշինյանի պատվիրակությունը հետ գա Իսլանդիայից: Ռեյկյավիկ-Բրյուսել չվերթը նախատեսված է վաղը՝ ամսի 17-ին:

Ասվածը նշանակում է, որ ՀՀ պատվիրակությանը Բրյուսել-Ռեյկյավիկ-Բրյուսել երթուղով տանողը այլ օդանավ է եղել. դատելով պատվիրակության բնույթից՝ դա սովորական լայներ չի եղել: Նման դեպքերում, որպես կանոն, վարձվում են բիզնես ջեթեր մասնավոր ընկերություններից:

Փաշինյանը նախկինում օգտվել է դրանց ծառայություններից, երբ ԱՄՆ մեկնելիս Ատլանտյան օվկիանոսը հատելու խնդիր է ունեցել (պաշտոնական մեկնաբանությամբ՝ ՀՀ կառավարական բորտը առաջին հերթին անձնակազմի հետ կապված պատճառներով չի կարող տրանսատլանտիկ չվերթ կատարել):

yerevan brusel

Ճիշտ է, Ռեյկյավիկը Ատլանտյան օվկիանոսի ամերիկյան ափին չէ, բայց օվկիանոսի մեջ է:

Փաշինյանը հաստատել է նաև պատվիրակությունների կազմերը բելգիական ու իսլանդական այցերի համար (https://www.e-gov.am/decrees/item/26060/):

Դրանց մեջ կա նաեւ նրա կինը՝ Աննա Հակոբյանը, որի համար արված/արվող ծախսերի վերաբերյալ նշում չկա վարչապետի որոշման մեջ, ինչը թղթի վրա նշանակում է, որ Հակոբյանի ծախսերը պետբյուջեից չեն փակվում»:

Կիսվել էջում