Մամուլ

Փաշինյանին սպասարկող օդանավը խափանվել է Կազանում

Փաշինյանին սպասարկող օդանավը խափանվել է Կազանում

Hraparak.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, նախօերին մեկնել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Այցը պետք է ավարտվեր այսօր եւ նա պետք է վերադառնար Երեւան:

Բայց, մենք տեղեկացանք, որ թիվ մեկ բորտը՝ վարչապետին սպասարկող ինքնաթիռը խափանվել է եւ այլ ինքնաթիռ են փնտրում, որ ՀՀ վարչապետին հասցնեն Երեւան։

nikol pashinyan inqnatir

Կառավարության լրատվական ծառայությունից հաստատեցին մեր այս տեղեկությունը` նշելով. «Ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն այժմ կարգավորվում է: Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով»:

«Հրապարակի» տեղեկությամբ, սակայն, պատվիրակության համար արդեն այլ օդանավ են նախատեսել վերադարձի համար:

Կիսվել էջում