Մամուլ

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Սիրիայի հայության անվտանգության հարցը

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Սիրիայի հայության անվտանգության հարցը։ Այս մասին տեղեկացնցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարելով գրառում։

«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնություններն անդրադարձ ունեն նաև այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին և որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը և մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,- գրել է վարչապետը:

Կիսվել նյութով