Մամուլ

Հունվարի 1-ից կբարձրացվեն բոլոր նրանց աշխատավարձերը, ովքեր 150 հազար դրամից ավելի են ստանում

Հունվարի 1-ից կբարձրացվեն բոլոր նրանց աշխատավարձերը, ովքեր 150 հազար դրամից ավելի են ստանում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում հոկտեմբերի 23-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ նախարարների և պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին հարցին։

Մարուքյանին վրդովել էր այն փաստը, որ նախարարների աշխատավարձի բարձրացումը տեղի է ունեցել գաղտնի։ Ինչը Փաշինյանը բացատրեց նրանով, որ դա բացառապես ներքին տեխնիկական գործընթաց է՝ ուղղված գաղտնի տեղեկության պաշտպանությանը։ Եվ, եթե այդ ցուցումն ուղղվել է գաղտնիության ռեժիմով, ապա դա բնավ չի նշանակում, թե այդ ամենն արվել է հասարակությունից գաղտնի։

Վարչապետը վերջում նաև հավելեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից կբարձրացվեն 200-300 հազար մարդու աշխատավարձերը, ովքեր 150 հազար դրամից ավելի են ստանում, այդ թվում նաև պատգամավորների։

Կիսվել նյութով