Մամուլ

Փաշինյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում ցանկանում է նշանակել Արտակ Դավթյանին

Փաշինյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում ցանկանում է նշանակել Արտակ Դավթյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին նախագահի աշխատակազմից։

Նախագահը դեռևս նշանակման հրամանագիր չի ստորագրել։ Աշխատակազմից տեղեկացրին, որ չեն կարող ասել՝ կստորագրի նախագահը, թե ոչ։ 

Արտակ Դավթյան Նիկոլ Փաշինյան

Նշենք, որ նախօրեին Արտակ Դավթյանը Պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։

Նա 2020թ.-ի նոյեմբերի 16-ին վարչապետի որոշմամբ ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, որին նշանակվել էր 2020-ի հուլիսի 17-ին։ Արտակ Դավթյանը ավելի վաղ՝ հունիսի 8-ին, ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, որին նշանակվել էր 2018թ.–ի մայիսի 24–ին։ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման առիթը դարձել էր կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի օրերին  որդու հարսանիքը նշելը։ 

Կիսվել էջում