Մամուլ

Մարտի 11-12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում․ Սուրենյան

Մարտի 11-12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում․ Սուրենյան

Մարտի 11-12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում  սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով։  Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

եղանակ

Երևան քաղաքում՝

Մարտի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ին ժամանակ առ ժամանակ  սպասվում են տեղումներ, 11-ին ձնախառն անձրևի, 12-ին ձյան տեսքով:

Հանրապետության տարածքում՝

Մարտի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 11-12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ 11-ին  լեռնային և նախալեռնային  շրջաններում, 12-ին հանրապետության ողջ տարածքում  ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։

Կիսվել նյութով