Շոու-բիզնես

«Փայլում ես ու փայլելու ես միշտ իմ չքնաղ Սիրուշո»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ շնորհավորանքը

«Փայլում ես ու փայլելու ես միշտ իմ չքնաղ Սիրուշո»։ Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է կատարել՝ շնորհավորելով Սիրուշոյին, ծննդյան 33-ամյակի կապակցությամբ։

«Լավ մարդկանց պետք է լավ նայել, բարի աչքով նայել ու խնամքով վերաբերվել: Հետաքրքիր ու ժամանակը փոխող արվեստագետին պետք է ժամանակի՛ մեջ գնահատել, այստե՛ղ և հիմա՛․․․ հետո ուշացման կամ չհասցնելու վտանգը միշտ կա: Որպես կանոն էդպես էլ լինում է մեր իրականությունում։

Գեղեցիկ ու որակով ընտանիքներին պետք է շատ սեր ու համակրանք տալ, որ շատանան, տարածվեն ու անընդհատ ստեղծագործեն:

Սիրուշո ջան, քո գեղեցիկ ընտանիքի` իմ սիրելի ավագ ընկերների, Սյուզիի ու Հրաչյայի լավագույն ստեղծագործությունն ես ու հպարտությունը, և հավատա ոչ միայն նրանց:

Փայլուն ես, փայլում ես ու փայլելու ես միշտ իմ չքնաղ Սիրուշո: Քո արվեստային թռիչքներն ու ստեղծագործ միտքը թող երբեք դադար չառնեն, որ զարմացնես ու զայրացնես անտարբերներին, որ հետաքրքիր դարձնես ձանձրախեղդ իրականությունն ու բարությամբդ և արվեստով հաղթահարես բոլոր խոչընդոտները:

Շնորհավոր ծնունդդ սիրո՜ աղջիկ։ Քո կատարմամբ Արթուր Գրիգորիչի «Մեղեդին» էի լսում օրեր առաջ… Քո երգերից բացի առավել քան գեղեցիկ մեկնաբանությամբ` ա՛յդ երգում ես․․․»։

Կիսվել էջում