ՄամուլՏեսանյութ

Ցուցարարները փակել են Կիևյան կամուրջը բետոնախառնիչ մեքենաներով. իրավիճակը լարված է (Տեսանյութ)

Ցուցարարները փակել են Կիևյան կամուրջը բետոնախառնիչ մեքենաներով. իրավիճակը լարված է (Տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 4-ի առավոտից կրկին Երեւանում սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, փակ է Կիևյան կամուրջը, Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը:

Կիևյան կամուրջը փակվել է բետոնախառնիչ, բեռնատար մեքենաներով: Քիչ անց այստեղ եկան սև ու կարմիր բերետներով ոստիկաններ, որոնք անմիջապես սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

boxoqi akcia kievyan

Ակցիայի մասնակիցներն օգտվելով առիթից միկրոավտոբուսն օգտագործեցին որպես հարթակ ու սկսեցին վանկարկել «առանց Նիկոլ Հայաստան»։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։

Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով