Մամուլ

Ցանկանում էին վերջինը լքել Արցախը, սակայն հրդեհը փոխեց պլանները․ 3-րդ երեխային սպասող կնոջ գաղթի պատմությունը

Ցանկանում էին վերջինը լքել Արցախը, սակայն հրդեհը փոխեց պլանները․ 3-րդ երեխային սպասող կնոջ գաղթի պատմությունը

News.am-ը գրում է․ Երրորդ երեխային սպասող 36-ամյա Անուշի համար Ստեփանակերտից Երեւան գաղթի ճանապարհը դժոխային էր։ Բեզինի պահեստի պայթյունից կիսաայրված ամուսնու կյանքը փրկելու համար դեպի Հայաստան ճանապարհը 2 օր է տևել, սակայն ապարդյուն, վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել:

«Հենց այդ իրիկունը, որ պայթյունը եղավ, մտածում էինք, որ  ամուսնուս եղբայրն է այնտեղ եղել, գնացինք մանկական հիվանդանոց, որտեղ վիրավորներին էին տարել, փնտրում էինք, որ գտնեինք, սակայն բոլորն այրված մարդիկ էին, չէինք ճանաչում:

Հետո իջանք Հանրապետական հիվանդանոց, որտեղ էլ ամուսնուս գտա․ երեխաներս հորը ճանաչեցին: Նա ոստիկան էր, ծառայության  մեջ էր, չգիտեի, որ նա ևս այնտեղ է եղել»,- News.am-ի հետ զրույցում պատմում է Անուշը:

anush

Հանրապետական հիվանդանոցում, ինչպես պատմում է Անուշը, քաոս էր տիրում, բժիշկներ ու բուժքույրեր չկային, որ կարողանային օգնություն ցույց տալ այրված մարդկանց:

«Հիվանդանոցում մնացած բժիշկները խնդրում էին մարդկանց, որ իրենց օգնեին, վիրակապեին այրվածքներ ստացածներին: Ամուսնուս շտապօգնության մեքենայով  տեղափոխեցին Հայաստան, երբ արդեն կոմայի մեջ էր: Մենք էլ հետեւից մեքենայով գալիս էինք, բայց մեքենաների խցանման պատճառով Գորիս հասնելը 2 օր տևեց:

Այնտեղ 2 ժամ պառկեցի, ասեցին՝ վիժման վտանգ կա, ցավեր ունեի, հետո տաքսիով հասա Էրեբունի հիվանդանոց, գիշերը մնացի այնտեղ, առավոտյան  խնդրեցի բժշկուհուն, որ տեսնեմ ամուսնուս, մինչեւ վիրակապելու տանելը: Մտա, տեսա, դուրս եկա, հետո մահացավ»,- պատմում է Անուշն ու չի կարողանում զսպել արցունքները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում