ՄամուլՔաղաքականություն

Նուարդ Վարդանյանը` Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Նուարդ Վարդանյանը` Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանություններն այս օրերին թեժ քննարկում են ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար նշանակելու հարցը:

ArmLur.am-ի  հետ զրույցում Նուարդ Վարդանյանն ասաց, թե նման հարց չի քննարկվել:

Մեր տեղեկություններով սակայն՝ իշխանականները մտադիր են արագ վերադասավորումներ անել քաղաքապետարանում, փոխքաղաքապետեր եւ վարչական շրջանների ղեկավարներ նշանակել: Փոխքաղաքապետերի պաշտոններին հավակնում են Արմեն Փամբուխչյանը եւ Լեւոն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հիմա Կենտրոն վարչական շրջանի պաշտոնը զբաղեցնում է Սամվել Ղուկասյանը, որը Տիգրան Ավինյանի մտերիմն է:

Թե ի՞նչ է լինելու Ղուկասյանի ճակատագիրը՝ դեռ որոշված չէ:

Կիսվել էջում