ՄամուլՏեսանյութ

Տեսանյութը մոնտաժել են․ ՊՆ-ն Եռաբլուրում նկարահանված տեսանյութի մասին

Տեսանյութը մոնտաժել են․ ՊՆ-ն Եռաբլուրում նկարահանված տեսանյութի մասին

Վերջին ժամերին համացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որը նկարահանվել է Եռաբլուրում։ Առաջին հայացքից էլ երևում է, որ տեսանյութը մոնտաժված է, սակայն խոսող կնոջ ձայնը նույնն է՝ այդ պատճառով էլ այն մեծ արագությամբ տարածվում էր համացանցում, լրատվադաշտում և քննադատության արժանանում։

Պաշտպանության նախարարությունից Auroranews-ին ասել էին․ «Եռաբլուրի տեսաձայնագրությունները վերծանվում են, իսկ հրապարակված տեսանյութը՝ ուսումնասիրվում»։  

Auroranews-ի հետ կապ հաստատեց տեսանյութի հեղինակը և նշեց, որ ինքն օրեր առաջ է ժամանել Հայաստան ու առաջին տեղը, որ գնացել է՝ Եռաբլուր զինվորական պանթեոնն է եղել։ 

erablur xunk

Կինը պատմեց նաև, որ արդեն մոտ 3 տարի է համացանցային տիրույթում պայքարում է ադրբեջանցիների դեմ, նրանք էլ թշնամամքով լցված՝ վերցրել են իր այն տեսանյութը, որը նկարահաված է եղել Եռաբլուրում, օգտագործել իր նախորդ տեսանյութերի ձայները, որպեսզի տեսանյութը կասկածի տեղիք չտա, կեղծել այն և սկսել տարածել։ 

Ավելի ուշ մեզ հետ կապվեց նաև ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը և նշեց, որ տեսանյութը ստուգել են և այն իսկապես մոնտաժված է։ 

Կիսվել նյութով