Մամուլ

Իրավապահներն ուսումնասիրել են Վանեցյանի որդու՝ բանակից ազատվելու հանգամանքը. ինչ է պարզվել. «Ժողովուրդ»

Իրավապահներն ուսումնասիրել են Վանեցյանի որդու՝ բանակից ազատվելու հանգամանքը. ինչ է պարզվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգը տեւական ժամանակ ուսումնասիրել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու փաստաթղթերն ու գործընթացը:

Մեր տեղեկություններով՝ այս քայլին իրավապահ համակարգը գնացել է այն բանից հետո, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս տարվա ապրիլին Ազատության հրապարակում նստացույց էր անում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Արթուր Վանեցյան

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ամիսներ շարունակ իրավապահներն ուսումնասիրել են Վանեցյանի որդու՝ բանակից ազատման բոլոր փաստաթղթերն ու եկել այն համոզման, որ Արթուր Վանեցյանի որդին օրինական ճանապարհով է ազատվել ծառայությունից, այդ գործընթացում անօրինական որեւէ բան չկա:

Ասել է թե՝ նախաքննական մարմինները նյութեր են փնտրել, որպեսզի մեղադրանք առաջադրեն եւ պատժեն Վանեցյանին, բայց այդ դրվագով չեն հաջողել: Հանուն արդարության՝ նշենք, որ Վանեցյանի՝ բանակում ծառայություն չանցած որդին հոր հետ կամավորական հիմունքներով Արցախ էր մեկնել 44-օրյա պատերազմի օրերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով