ՄամուլՏեսանյութ

Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է Opel Zafira-ն դուրս գալիս երթևեկելի գոտուց և հայտնվում ձորում

Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է Opel Zafira-ն դուրս գալիս երթևեկելի գոտուց և հայտնվում ձորում

Shamshyan.com-ը ներկայացնում է՝ ինչպես է հոկտեմբերի 16-ին Նուբարաշենում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան հայտնվում ձորում։ Տեսախցիկն արձանագրել է վթարի պահը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գեղամ Սարգսյանի կողմից նախաձեռնված վարույթի շրջանակում պարզվել է Opel-ը վարել է Երևանի բնակիչ 56-ամյա Գագիկ Մովսեսյանը։

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Երևանի բնակիչներ 35-ամյա Զարուհի Ղ․-ն, 7-ամյա Տիգրան Հ․-ն և 9-ամյա Տաթևիկ Հ․-ն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս քույր ու եղբայր են։

opel zafira

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից  դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիայր հայտնվել «ղամիշների» մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեծահասակը կինը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ երկու անչափահաս երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով