Մամուլ

Բացառիկ տեսանյութ․ ինչպես է ծառը ընկնում մոպեդի և մեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

Ինչպես արդեն հայտնել էինք հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել ավտոմեքենայի և մոպեդի վրա։

Փրկարարները, պարեկները ու համայնքային ոստիկանները տեղում պարզել են, որ ուժեղ քամու հետևանքով փտած ու դարն ապրած հաստաբուն ծառը պոկվել և ընկել է այդ պահին ընթացող «Honda» մակնիշի ավտոմեքենայի և մոպեդի վրա, ինչի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։

Համացանցում հայտնվել է տեսանյութ որտեղ երևում է ինչպես է ծառը ընկնում մոպեդի վրա։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում