Շոու-բիզնեսՄշակույթ

Տարվա լավագույն դերասանուհի ճանաչվեց Արաքսյա Մելիքյանը

Տարվա լավագույն դերասանուհի ճանաչվեց Արաքսյա Մելիքյանը

Երեկ, մարտի 27-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր մեծանուն հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:

«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արաքսյա Մելիքյանը: Նա մրցանակին արժանացավ՝ «Շղթա» ներկայացման համար:

araksya melikyan

Նշենք, որ «Լավագույն կին դերակատար» անվանակարգում ներկայացված էին՝

 Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական  թատրոն՝ Թեհմինե Խաչատրյան «Թագավորների խաղերը» (Էլինոր),

Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոն՝ Եվա Զաքարյան «Մայրը» (Մայր),

Հայաստանի Երգի պետական թատրոն՝ Արաքսյա Մելիքյան «Շղթա» (Աննա Մարկոսյան),

Շունչ թատրոն՝ Սիրանուշ Լազյան «Պատերազմի ցեցը» (Մանե): 

Կիսվել էջում