Մամուլ

Իշխանության թիրախում Սաղաթելյանների ողջ ընտանիքն է

Իշխանության թիրախում Սաղաթելյանների ողջ ընտանիքն է

Hraparak.am-ի տեղեկություններով երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Այս առիթով փորձեցինք տեղեկություններ ճշտել Իշխան Սաղաթելյանից։

Վերջինս հաստատեց քրեական գործ հարուցելու փաստը, նշելով որ սա հերթական կարված գործն է զուտ քաղաքական հետապնդման նպատակով: Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է:

Ընդամենը ասեմ, որ դրանք անօգուտ քայլեր են, կարծում էի մինչև հիմա պետք դա հասկացած լինեին, բայց պարզվում է չեն հասկացել, հոգ չէ, առաջիկայում կհամոզվեն։

Իսկ ինչ վերաբերում է գործի մանրամասներին, հարկ չեմ համարում դրան անդրադառնալ, անհրաժեշտության դեպքում փաստաբանները գործի նյութերին ծանոթանալուց հետո հանդես կգան հայտարարությամբ։

Կիսվել էջում