Մամուլ

Տավուշի մարզի Այրում համայնքի բնակիչներին հողամասերն տրամադրվել են առանց մրցույթի, 25 տարի ժամկետով

Տավուշի մարզի Այրում համայնքի բնակիչներին հողամասերն տրամադրվել են առանց մրցույթի, 25 տարի ժամկետով

Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքի համայնքային սեփականություն հանդիսացող 112.0 հա ընդհանուր մակերեսով 28 միավոր գյուղատնտեսական նշանակության հողամասերն տրամադրել համայնքի բնակիչներին՝ առանց մրցույթի, 25 տարի ժամկետով:

Հիմնավորման համաձայն՝ համայնքի բնակիչները, ելնելով իրենց ֆինանսական հնարավորություններից, մտավախություն ունեն, որ մրցույթով տրամադրելու դեպքում իրենք չեն կարող հաղթել:

Հողամասերը տրամադրվել են պտղատու այգիներ հիմնելու նպատակով, որը որպես պարտադիր պայման կամրագրվի վարձակալության տրամադրման պայմանագրում:

Արդյունքում՝ համայնքի հողերը կօգտագործվեն  արդյունավետ, ինչը կնպաստի համայնքի բնակիչների  սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:

Կիսվել նյութով