Ազատ խոսք

«Ախր ոչ խելք ունես, ոչ մեղք, ոչ գազի վրա տոլմա դնողի ճարպկություն, ոչ էլ կանացի հմայք»․ Շող Մովսիսյան

Ախր ոչ խելք ունես, ոչ մեղք, ոչ գազի վրա տոլմա դնողի ճարպկություն ունես, ոչ էլ կանացի հմայք։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Շող Մովսիսյանը՝ անդրադառնալով երգչուհի Շուշան Պետրոսյանի հայտարարությանը․

«Ինչի գազի վրա տոլմա դնող կանայք ինչո՞վ են թերի։ Կամ էտ ինչո՞վ ես քեզ վեր դասում գազի վրա տոլմա դնող կանանցից։ Շատ կանանց գիտեմ որ ավելորդ քաշ ունեն կամ ոչ մոդելային դիմագծեր, բայց կանացի հմայնքով հեշտությամբ գրավում և վայելում են շուրջբոլորի համակրանքը։

Ախր ոչ խելք ունես, ոչ մեղք, ոչ գազի վրա տոլմա դնողի ճարպկություն ունես, ոչ էլ կանացի հմայք, ո՞վ ես դու»։

Հիշեցնենք՝ երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերջերս տված հարցազրույցում ասել էր․ «Ո՞ւմ հետ վիճեմ, տոլման նոր գազին դրած տիկնոջ հե՞տ, ով նստում է համակարգչի առաջ ու ինչ-որ փայլուն մարտական ուղի անցած իմ ավագ ընկերոջ նկարի տակ գրում «թաղեմ քեզ», ի՞նչ անեմ այդ կնոջ հետ, վիճե՞մ:

Հղի տղամարդիկ, փորիկներով, ովքեր ծաղրում են իմ գիրությունը: Ֆոտոներ ունեմ: Մի օր, երբ էս ամեն ինչը վերջանա, կոլաժ եմ սարքելու հայհոյանքներով նամակների ու գրեմ՝ «սիրո և թավշյա հեղաշրջում»։

Կիսվել էջում