Մամուլ

Տասնյակ հասցեներում 9 ժամ գազ չի լինի

Տասնյակ հասցեներում 9 ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան թաղամասի, Գր. Լուսավորչի, Շահումյան, Կարճիկյան, Հայոց Բանակի, Իսի լե Մուլինո, Արարատյան, Բայրոնի, Լ.Ազգալդյանի, Թորոս Ռոսլինի, Ռ.Եսայան, Տ.Մեծի փողոցների, նշված փողոցների հարակից նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Քաղսի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի թիվ 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 50/7, 52/1, 52/2, 52/3, 52/4, 52/5 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 6-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Շահումյան փողոցի թիվ 14, 16, 18, 20, 22, 26 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և թիվ 1 նախակրթական ուսումնական հաստատության գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 6-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայով, Խորենացու, Գր.Լուսավորչի, Թումանյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Կիսվել էջում