Աշխարհ

Կյանքից հեռացել է Ռոբերտ Դե Նիրոյի թոռը. նա 19 տարեկան էր

Կյանքից հեռացել է Ռոբերտ Դե Նիրոյի թոռը. նա 19 տարեկան էր

19 տարեկանում մահացել է դերասան Ռոբերտ Դե Նիրոյի թոռը՝ Լեանդրոն: Այս մասին հայտնում է CNN-ը։

Ռոբերտ Դե Նիրոյի դուստրը՝ Դրենա Դե Նիրոն ինստագրամյան իր էջում հայտնել է ցավալի լուրը։

«Կցանկանայի, որ հենց հիմա կարողանայի քեզ հետ լինել: Ես չգիտեմ՝ ինչպես ապրել առանց քեզ, բայց ես կփորձեմ առաջ շարժվել և տարածել այն սերն ու լույսը, որը դու ստիպեցիր ինձ զգալ, երբ ես դարձա քո մայրը:

Ինձ համար մեծ ցավ է: Ներող եղիր։ Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՛ տղա»։

Կիսվել էջում