Մամուլ

Տաթեւիկ Ռևազյանի ամուսնու արկածները Քաղավիացիայի կոմիտեում․ «Հրապարակ»

Տաթեւիկ Ռևազյանի ամուսնու արկածները Քաղավիացիայի կոմիտեում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապե­տության նոր ժամանակների պետական պաշտոնյաներից Քաղաքացիական ավիացիայի կո­միտեի նախագահ, Կոպենհագենից Երեւան տեղափոխված Տաթեւիկ Ռևազյանը պետական համակարգի քանդման հարցում ամենամեծ «ներդրումն» ունեցած անձանցից է: Նրա պաշտոնավարման առաջին օրերից արդեն ոլորտի հին, փորձա­ռու մասնագետների մի մեծ խումբ հեռացավ համակարգից:

Հետագա­յում շատ փառաբանեցին, որ բյուջետային ավիաընկերություն՝ լոուքոստ բերեց Հայաստան. «Ռենէյրը»: Սա­կայն անսպասելիորեն հայաստանյան ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության սեւ ցուցակում եւ գրկվեցին Եվրոպա եւ այլուր թռչելու իրավունքից, ու դա՝ Քաղավիացիայի կոմիտեի մեղքով: Հետո Տաթեւիկ Ռեւազյանը հղիացավ, մեկնեց իր հարազատ Դանիա, այնտեղ երեխա ունեցավ, եւ թվում էր, թե այլեւս չի վերադառնա Հայաստան, սակայն վերադարձավ:

Հիմա տեւական ժամանակ է՝ կոմիտեում բուռն գործունեություն է ծավալում Տաթեւիկի ամուսինը, ով այնքան հեռու է ավիացիայից, որքան Հայաստանը՝ Կոպենհագե­նից:

Նրանք՝ ընտանյոք հանդերձ, բնակվում էին հենց կոմիտեի շենքում: Մեր տեղեկություններով, ամուսինը շրջում էր քաղավիացիայի վարչական տարածքում, ելումուտ անում այնպիսի վայրեր, որտեղ մուտքի իրավունք ունեն սահմա­նափակ թվով աշխատակիցներ:

Տաթևիկ Ռևազյան

Քաղավիացիայի կոմիտեի նախա­գահի անունից բանակցություններ էր վարում ավիաչվերթեր, բեռնա­փոխադրումներ իրականացնող ընկերությունների հետ, ճշգրտում, շտկում եւ որոշ դեպքերում անգամ ցուցումներ տալիս ավիաընկե­րություններին: Մոտ մեկ ամիս, եթե ոչ ավելի, պետական պաշտոնյայի՝ Տաթեւիկ Ռեւազյանի աշխատավայրը դարձել էր ընտանիքի համար կեցավայր:

Տաթեւիկն ամուսնու եւ երեխա­յի հետ, էլ չենք ասում երեխայի դա­յակի մասին, քնում եւ արթնանում էին աշխատավայրում: Գուցե նոր ժամանակներում նորմալ է, որ պե­տական պաշտոնյան գերադասում է աշխատասենյակն իր բնակարանից, գուցե որոշ դեպքերում աշխատա­վայրի պայմաններն ավելի հաճե­լի են, քան տան պայմանները: Ո՞վ իմանա… Սակայն այս փաստը, մեղմ ասած, զարմանք էր առաջացրել աշխատակիցների մոտ, իսկ Տաթեւիկի ամուսնու պահվածքը տա­րօրինակ էր թվացել չվերթեր իրա­կանացնող ավիաընկերությունների անձնակազմերին:

Հետաքրքիր է, Կոպենհագենի իշխանությունների համար ընդունելի կլիներ այն փաստը, որ իրենց երկրի ավիա­ցիոն իշխանության ղեկավարն ամուսնու հետ բնակվեր աշխատա­վայրում, իսկ ամուսինն էլ երկրում հաստատված ռազմական դրության պայմաններում, պատերազմական թեժ գործողությունների ժամանակ ազատ ելումուտ աներ արգելված գոտիներ, տնային շորերով «ֆռֆռար» հիմնարկում եւ կարգադրություններ աներ: Հարյուրավոր մարդիկ մոտ 1 ամիս շարունակ ականատես են եղել այս ամենին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով