Մամուլ

Նիկոլ Փաշինյանն այսօր կմեկնի Մոսկվա, այցի նպատակն ու օրակարգը հայտնի չեն․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն այսօր կմեկնի Մոսկվա, այցի նպատակն ու օրակարգը հայտնի չեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պատրաստվում է այցելել Ռուսաստան։ Նա մեկնելու է այսօր՝ փետրվարի 10-ին, վերադառնալու է 11-ին։

Թե որն է այցի նպատակը, ինչ հանդիպումներ է ունենալու եւ ինչ հարցեր է քննարկելու, մեզ չհաջողվեց պարզել։

pashinyan inqnatir 1

Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը մեր հարցին ի պատասխան, երեկ ասաց․ «Այս պահին ես նման տեղեկություն չունեմ, եթե լինի, մենք կտեղեկացնենք»։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրն է վերադարձել Մոսկվայից։

Ընդդիմադիր լիդերները պատրաստվում են նոր հանդիպման՝ քննարկելու Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններից հրաժարվելու որոշումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով